Հայկական հարց

Արևմտյան Հայաստանը ռազմավարական նշանակություն ուներ մեծ տերությունների համար. «Հայկական հարց»

Մեծ Բրիտանիան ուզում էր, որ Ռուսաստանն Օսմանյան կայսրությունում տարածքներ չգրավեր։ Այդ ժամանակ Արևմտյան Հայաստանը մեծ տերությունների համար ստացել էր ռազմավարական նշանակություն։ Անգլիական դիվանագիտությունն անում էր ամեն ինչ, որ պահպանվեր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը։

Այդ նպատակով Մեծ Բրիտանիան գաղտնի գործարք է կնքում թուրքական իշխանությունների հետ։ Դրա արդյունքում թուրքական դիվանագիտությունը կարողանում է Հայկական հարցը տարրալուծել ընդհանուր բարենորոգումներ անցկացնելու ծրագրի մեջ՝ այդ կերպ փորձելով ձերբազատվել այս խնդրից։

 Օսմանյան կառավարությունը կարողանում է օգտագործել նաև Գերմանիայի` տարածաշրջանում ունեցած շահագրգռությունը։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Ռուբեն Սաֆրաստյանը։

Back to top button