
Առաջին աշխարհամարտի տարիներին իրենց կրած պարտությունների պատասխանատվությունը թուրքական իշխանությունները դնում էին հայերի վրա՝ նրանց մեղադրելով դասալքության ու դավաճանության մեջ։
Առ այսօր թուրքական դիվանագիտությունը շրջանառում է հիշյալ տեսակետը՝ փորձելով ապացուցել այն թեզը, թե Օսմանյան կայսրությունում հայերը ռուսների հետ համագործակցող «հինգերորդ շարասյուն» էին։
Արևմտահայության մղած ինքնապաշտպանական մարտերն էլ ներկայացվում են որպես պետության դեմ ուղղված ապստամբության փորձեր։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։
«Թուրքական դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 5-րդ։




