Հատվող եթեր

Թանգարան՝ ոչ միայն ապագա բժիշկների համար. «Հատվող եթեր»

Հայաստանի բժշկության պատմության թանգարան՝ տեղակայված Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ կրթարան, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ կարելի է ծանոթանալ բժշկագիտության պատմությանն ըստ ժամանակաշրջանների, մեր երկրում բժշկագիտության հիմնադրմանը, կայացմանն ու զարգացմանը, բուհի հաջողություններին:

Թանգարան, որտեղ կարելի է ծանոթանալ ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված բազմաթիվ առարկաների, այլև առնչվել համամարդկային արժեքների, թանգարան, որը կհետաքրքրի ոչ միայն ապագա բժիշկներին, այլև յուրաքանչյուր այցելուի, թանգարան, որտեղ մեծ սիրով և խնամքով ներկայացված է բժշկի մասնագիտությունը, սիրո ու անձնուրացության կարևորությունը մասնագիտության և մարդու հանդեպ:

      Շուրջ երեք տասնամյակ առաջ ստեղծված, իսկ այժմ լիովին վերանորոգված և արդիականացված թանգարանի 5000 ցուցանմուշներից կազմված հավաքածուում տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, լուսանկարներ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր, իրեր, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություններ` քանդակներ, դիմանկարներ,հուշանվերներ:

       Զրույց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանի տնօրեն Նարինե Ղազարյանի հետ:

Back to top button