
Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում չի քննարկվել ԱԺ նախագահի, ինչպես նաեւ կառավարության անդամների թեկնածությունները, հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը` ԳՄ նիստից հետո հանդիպելով լրագրողների հետ։
ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ իրենք հարգանքով են վերաբերվում ՕԵԿ- ի՝ կառավարող կոալիցիան լքելու որոշումը եւ արձանագրել է, որ ՀՀԿ- ՕԵԿ համագործակցությունը արդյունավետ է եղել։ «Քաղաքականության մեջ անսպասելի որոշումներ չպետք է լինեն»,- ասել է Էդվարդ Շարմազանովը՝ ի պատասխան «Անակնկա՞լ էր ՕԵԿ- ի քայլը» հարցին։
Արմինե Գեւորգյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 22։00- ի թողարկման ընթացքում




