Անվտանգային միջավայր

Ուժեղ իրավական պետություն, պաշտպանված քաղաքացի․ «Անվտանգային միջավայր»

Իրավունքը ոլորտ է, որը պետք է անհատին հնարավորություն տա ժողովրդավար պետությունում իրեն մարդ զգալ, պաշտպանի նրա բնական իրավունքները՝ ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային ատյաններում, ասում է փաստաբան Տարոն Բաղդասարյանը՝ սահմանադրական ձեւակերպում տալով արդարադատությանը համապարփակ անվտանգության միջավայրում։

«Անվտանգության տեսանկյունից պետք է մեր երկրում ունենանք դատական իշխանության այնպիսի կառուցվածք, որի արդյունքում իրավական ողջ պրոցեսը կազմակերպվի այնպես, որպեսզի մարդը որպես բարձրագույն արժեք պաշտպանված լինի սահմանադրությամբ»,- ասում է  փաստաբանը։

Նա անվտանգությունը բաղդատում է երկու մասի՝ արտաքին և ներքին: Արտաքինը հայտնի է՝ ռազմական մարտահրավերներից քաղաքացու պաշտպանութուն, ներքինի հարցում մոտեցումը հետևյալն է՝ պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որի ճիշտ աշխատելու դեպքում անձը իրեն պաշտպանված կզգա: Իսկ որտե՞ղ են համակարգի խնդիրները՝ պետական ինստիտուտների՞, թե՞ այդ ինստիտուտներում աշխատող մարդկանց կամ նրանց մտածողության մեջ:

Տարիներով ձգձգվող վարույթներ, դատավորների պակաս, մարդկանց թանկ ժամանակի կորուստ ու որպես հետևանք՝ անվստահություն երկրի դատական համարգի հանդեպ, վերջնարդյունքը՝ անպաշտպան քաղաքացի. ստեղծված իրավիճակն է բնութագրում Տարոն Բաղդասարյանը։

Համապարփակ անվտանգային համակարգում իրավական ոլորտի խութերը: Արդարադատության կայացումը՝ որպես համապարփակ անվտանգային համակարգի ստեղծման կարևոր բաղադրիչ: Հյուրը փաստաբան Տարոն Բաղդասարյանն է։

Back to top button