Մարգարիտա Բեգլարյանը մեծացել է բժիշկների ընտանիքում, և նրա մասնագիտությունը կանխորոշված էր։ Ավարտելով ԵՊԲՀ-ի օրդինատուրան մանկաբարձություն գինեկոլոգիա մասնագիտությամբ` պարբերար անցել է վերապատրաստումներ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։
2020-ի պատերազմից հետո շատ բաներ վերաիմաստավորելով` ամուսնու հետ որոշել է, որ պետք է ապրեն սահմանային գյուղում, օգնեն ամրացնել սահմանը` օգտակար լինելով իրենց մասնագիտությամբ, ինչպես նաև ներդրումներով կանխել ներքին արտագաղթը, աշխուժացնել գյուղական կյանքը։