Հատվող եթեր

Արվեստով լի կրթարանը. «Հատվող եթեր»

Գունեղ ու պայծառ, արևոտ ու ջերմ, արվեստով ու մշակույթով լի մի յուրահատուկ աշխարհ է «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնը, գեղագիտական կենտրոն ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար:

Գեղագիտական ճաշակ, ստեղծագործական մտքի ձևավորում, ինքնատիպ գաղափարներ, ստեղծագործ էություն և իհարկե դեկորատիվ արվեստի բազմաթիվ ճյուղերի ուսումնասիրում՝ գրաֆիկա, գունանկար, խճանկար, թղթանկար, կոլաժ, գրատտաժ, պապյե-մաշե, խեցեգործություն, տիկնիկագործություն, ապակենկարչություն, մանրանկարչություն, բատիստագործություն:

«Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականի հունիսի 1-ին, հիմնադիր-տնօրենն է նկարչուհի Սուսաննա Բուդաղյանը:

Back to top button