Հաջողության նոտա

Հոլի պես միշտ շարժման մեջ․ «Հաջողության նոտա»

Սեղանի խաղեր արտադրող «Հոլ» ընկերության հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը 18 տարեկանից ուսմանը զուգահեռ աշխատել է տարբեր հայտնի կազմակերպություններում։ Այդ տարիների փորձը հետագայում նրան օգնել է բիզնեսը ճիշտ կառուցել։

21 տարեկանից դասընկերոջ հետ արդեն առաջին քայլերն է արել բիզնեսում։ Սկսել է սեղանի խաղերի արտադրությունից։ Սկզբնական շրջանում դա զուտ նպատակ էր, հետագայում դարձավ բիզնես։

Բիզնեսը սկսելիս հանդիպել է բազմաթիվ դժվարությունների, ունեցել ձախողումներ, բայց չի հանձնվել։

Այսօր արդեն հայալեզու խաղերի որակյալ հարուստ ընտրանի կա։ Այդ խաղերը դարձել են շատերի ժամանցի անբաժանելի մասը։

Ուժերն է փորձում նաև ֆիլմարտադրության ոլորտում։

Back to top button