Մասնագիտությամբ ֆիզիկոս Անի Ալավերդյանը աշխատում է որպես ծրագրավորող-ինժեներ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունում։ Նա կարծում է, որ ասեղնագործության ու ծրագրավորման հիմքում տրամաբանական և մաթեմատիկական գիտելիքներն են։
Հին հայկական ասեղնակարերի ուսումնասիրությամբ և վերականգնմամբ զբաղվող Անին որոշել է ստեղծել ժամանակակից, առօրյա հագուստ՝ հայկական ավանդական ասեղնագործությամբ, այդպես ծնվել է «Աննիա» բրենդը։ Իր աշխատանքներում կիրառում Է հյուսվածքակարն ու հարթակարը, խաչկարը, Այնթափի, Ուրֆայի, Սեբաստիայի, Մարաշի ասեղնակարերը։




