Հայկական հարց

Հայկական հարցը բրիտանացիները դիտարկում էին քարոզչական դաշտում․ «Հայկական հարց»

Մեծ Բրիտանիան ոչ թե կողմ էր հայկական բարենորոգումների իրականացմանը, այլ պարզապես Հայկական հարցը շահարկում էր իր նպատակներին հասնելու համար։ Իրականում կողմ էր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանմանը, թեև կազմակերպեց միջազգային արշավ, որը պետք է «պարտադրեր» կյանքի կոչել բարենորոգումները։

Այս կիսամիջոցներն անարդյունավետ էին և չէին խանգարում հայոց ջարդերի կազմակերպմանը։ Դրանք բրիտանական դիվանագիտությունն օգտագործում էր զուտ քարոզչական դաշտում՝ ելնելով սեփական երկրի աշխարհաքաղաքական շահերից։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը»՝ մաս 5-րդ։

Back to top button