ԿարևորՀասարակություն

Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը` հոկտեմբերի 13-ին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ Երևանի քաղաղաքապետարանի պաշտոնական կայքով, ֆեյսբուքյան էջով և յութուբյան ալիքով:

«Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից:

Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ վերը նշված պատճառով, սակայն լրատվամիջոցներին կտրամադրվի երդմնակալությունից տեսանյութեր և լուսանկարներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 10-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետ:

Կարդացեք նաև

Back to top button