Հասարակ գիտություն

Մլեհ Ռուբինյանը՝ հայ քաղաքական մտքի տաղանդավոր գործիչներից մեկը․ «Հասարակ գիտություն»

Դարերի ընթացքում Հայաստանը, ինչպես աշխարհի բոլոր պետությունները, պայքարել է անկախության և պետականության պաշտպանության համար։ Այս պայքարում հաճախ ենք կանգնած եղել դաշնակիցների ընտրության, կողմնորոշման և սեփական ուժերին ապավինելու դժվարին հարցերի առջև։

Հիմա հեշտ է քննադատել հարյուրավոր տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերի մասնակիցներին՝ ասելով, թե նրանց այս կամ այն որոշումը ճիշտ չէր, սակայն պատմական արդարությունն ու ազնվությունը պահանջում է երևույթները դիտարկել տվյալ ժամանակաշրջանի համատեքստում, իսկ հնարավորության դեպքում էլ՝ դասեր քաղել պատմական զուգահեռներից։

Պետականության պահպանության պայքարի ուշագրավ դրվագներով հարուստ է Կիլիկիայի հայկական պետության պատմությունը։ Շրջապատված լինելով հզորագույն պետություններով ու իշխանություններով՝ Կիլիկիայի հայ իշխաններն ու թագավորները փորձում էին պահպանել ուժերի հավասարակշռությունը։

Այդ իշխաններից մեկն էլ Մլեհ Ռուբինյանն էր, որի ներքին ու արտաքին քաղաքականությունը ամենատարբեր գնահատականների է արժանացել ժամանակակիցների ու հետագա ուսումնասիրողների կողմից։ Պատմական գիտությունների թեկնածու Արամ Հովհաննիսյանի հետ քննարկում ենք Մլեհ իշխանի արտաքին քաղաքականության որոշ դրվագներ։

Back to top button