Հասարակ գիտություն

Հայ ժողովրդի մարդկային կորուստները թուրք-պարսկական պատերազմներում. «Հասարակ գիտություն»

Ներկան հասկանալու համար անհրաժեշտ է հայացք ձգել անցյալին, քանի որ պատմական գործընթացները որպես կանոն տեղի են ունենում ժամանակի մեծ շրջափուլերով։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերը հարյուր, երկու հարյուր, և անգամ ավելի տարիներ առաջ սկսված պատմական խոշոր տեղաշարժերի արձագանքներն են։

Այս առումով հատկապես ուշագրավ են 16-18-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմները, որովհետև դրանց հետևանքով էր, որ պետականությունից զուրկ հայ ժողովուրդը կրեց մարդկային մեծ կորուստներ, տեղահանվեց և աստիճանաբար դարձավ փոքրամասնություն իր իսկ պատմական հայրենիքում։

Պատմական աղբյուրները, որոնք լույս են սփռում թուրք-պարսկական պատերազմների աղետալի հետևանքների վրա, քիչ չեն, սակայն միաժամանակ, նաև ունեն ուսումնասիրության բազմաթիվ դժվարություններ։

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի «Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին» մենագրությունը փորձում է ներկայացնել, թե ժողովրդագրական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նշված ժամանակաշրջանում։

Back to top button