
Մեծ տերությունները մտահոգված էին ոչ այնքան հայության ճակատագրով և Հայկական հարցի լուծման, որքան իրենց աշխարհաքաղաքական նկրտումների իրականացման համար։ Դաժան պայքար էր գնում Ռուսաստանի ու մասնավորապես Մեծ Բրիտանիայի միջև:
Ռուսական կայսրությունն անհանգստանում էր, որ Անգլիան կխանգարեր Մերձավոր և Միջին Արևելք թափանցելու իր ծրագրերին: Վերջինը դեմ դուրս եկավ Սան Ստեֆանոյի պայմանագրի բովանդակությանը: Երկուստեք կնքվեցին գաղտնի պայմանագրեր: Ռուսաստանը գնաց զիջումների: Կրկին շահեցին թուրքական իշխանությունները:
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ։




