
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կառավարության շենքի առջեւ անցկացրել է բողքի ակցիա: Նախաձեռնության անդամները պահանջել էին հանդիպում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մովսիսյանի հետ, որպեսզի վերջինս բացատրություններ ներկայացներ գազի կալորիականության ու գնագոյացման հետ կապված:
Խնդիրը, ըստ շարժման մասնակիցների, այն է, որ սահմանին վաճառվող գազը սպառողին հասնում է շատ ավելի թանկ գնով, եւ արդյունքում՝ իշխանությունները գրպանում են գումարները։
Նկատնեք,որ ակցիան սակավաթիվ էր ու Վահան Մարտիրոսյանի նախօրեի կոչին հետևել էին մոտ մեկ տասնյակ մարդիկ: Նրանք «Ոչ թալանին», «Կանխել սպիտակ եղեռնը» եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով այսօր կառավարությունից գազի սակագնի 30 տոկոսի չափով տալ փոխհատուցում ցածր կալորիականության համար։ Շարժման նախաձեռնող խմբի նախագահ Վահան Մարտիրոսյանը ,ով Վրաստանում և Հայաստանում իրականացրել է գազի կալորիականության ստուգում, ասում է, որ «Հայ սպառողն ամիսներ շարունակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը վճարել է 30 տոկոս հավելյալ գումար:
Քաղաքացիական նախաձեռնությունը սկսում է անցկացնել բողոքի ակցիաների շարք և այսօր անդրանիկ բողոքի ակցիան էր։




