Անվտանգային միջավայր

Ազգությունները չեն ոչնչանում այլ կերպ, քան ինքնասպանությամբ․ «Անվտանգային միջավայր»

Պերմանենտ ռազմական ագրեսիայի «տաք» փուլը չնկատելով՝ մեզ կարող է թվալ, թե հարաբերական խաղաղ իրողություններում ենք բնակվում: Մինչդեռ, ինչպես նկատում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, Հայաստանն այսօր գոյաբանական լուրջ վտանգի առաջ է կանգնած: Շեշտում է, որ եթե կորցրեցինք մեր ինքնիշխանությունն ու սեփական պետական ինստիտուտ ունենալու իրավունքը, կդադարենք տարածաշրջանում որպես ազգ գոյություն ունենալ:

Սրան հասանք նորագույն պատմությունից դասեր չքաղելու, սեփական պետական կառավարան համակարգն ու քաղաքական ինստիտուտները չկայացնելու, մեր ազգային օրակարգի շուրջ ռազմավարական ընտրանի չձևավորելու ծայրաստիճան վտանգավոր սխալների պաճառով: Մեզ համար, ըստ նրա, ամենամեծ հաղթանակը կլիներ, եթե մենք արդյունավետ պետություն կայացնեինք անցած 30 տարիներին:

Ինչ վերաբերում է Արցախին, քաղաքագեն առաջարկում է հրաժարվել այն մտայնությունից, որ մենք Արցախ չունենք: «Այն թեպետ մեր վերահսկողության տակ չէ, բայց ունենալու հարցը եկեք թողնենք ժամանակին, այնպես, ինչպես արեցին ադրբեջանցիները՝ ոչ մի օր չարթնանալով այն մտայնությամբ, որ Արցախ չունեն»,- ասում է Սիմոնյանը:

  • Պատմության ո՞ր ջրբաժանում ենք, ի՞նչ փորձություն է անցնում այժմ մեր անվտանգային համակարգը:
  • Արդյո՞ք փոփոխվում է տարածաշրջանային անվտանգության քարտեզը, գծվում է նո՞ր ճարտարապետութուն:
  • Կա՞ վտանգ, որ գլոբալ աշխարհաքաղաքականությունը Արցախից կտեղափոխվի Սյունիք։

Հյուրը՝ Քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանն է:

Back to top button