Անվտանգային միջավայր

Եկել է ռոբոտների՝ մարդկանց փրկելու ժամանակը․ «Անվտանգային միջավայր» 

Պետության անվտանգության ապահովման համակարգում կարևոր սոցիալ — տնտեսական խնդիր է հնարավոր ռիսկերի կանխատեսումը: Փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը հստակեցնում է՝ խնդրին պետք է նայել երկու տեսանկյունից՝ արձագանքման և նախապատրաստման, քանի որ արձագանքումը հետևանք է նաև նախապատրաստման:

«Համապարփակ անվտանգային խնդիրները սերտորեն կապված են անվտանգության մշակույթի հետ»,- ասում է Մաթևոսյանը։

Նա նկատում է՝ թեև քաղաքականությունը մշակված է, խնդիրների լուծման ուղիներ կան, բայց միջավայրում հիմնախնդիրներ ունենք։ Մինչդեռ նման միջավայրի ձևավորումն արժեհամակարգի հետ է կապված:

«Ազգային առանձնահատկություն է. օրորոցից սիրելով, փայփայելով՝ մոռանում ենք, որ նման մոտեցմամբ եսակենտրոն երեխաներ ենք մեծացնում: Եթե մայրը երեխայի ձեռքը բռնած փողոցն անցնում է կամայական տեղով, երեխան դա վերցնում է ու մենք ունենում ենք ոչ անվտանգ կուլտուրա»,— ասում է վաստակաշատ փրկարարը՝ ընդգծելով. այդպիսի մանր թվացող հարցերից է ամբողջանում անվտանգությունը:

Իսկ ինչո՞ւ չունենք անվտանգային մշակույթ: Պատճառները շատ են՝ կապված համապարփակ անվտանգային համակարգում ճգնաժամային ռիսկերի ու աղետների կառավարման, արտասպառնալիքների, արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայության գործողությունների հետ և ոչ միայն:

Հյուրը՝ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ամբիոնի վարիչ, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանն է:

Back to top button