Հաջողության նոտա

Հաջողությունը երկարատև աշխատանք է. գործարար Անահիտ Սարիբեկյան․ «Հաջողության նոտա»

Գրաֆիկ դիզայներ, եռաչափ մոդելավորող Անահիտ Սարիբեկյանն ավարտել է մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը: 2021թ․-ին հիմնել է սեփական բիզնեսը, որի հիմքում յուրատիպ զարդերի պատրաստումն է:

Նա երիտասարդներին խորհուրդ է տալիս իրականացնել անհավանական թվացող ցանկացած գաղափար: Նա ուսումնասիրել է հայկական զարդանախշերն ու մանրանկարչությունը․ արդյունքում նրա աշխատանքները խարսխված են ազգայինի վրա:

Անահիտը սկզբում Հրազդանում էր աշխատում, հիմա փոքրիկ անկյուն ունի Երևանում, որտեղ էլ իր գործունեությունն է ծավալում: Իրեն հաջողակ մարդ է համարում, քանի որ կարծում է, որ ամեն մեկին տրված չէ այն շնորհը, որն ինքն ունի, և գնահատված լինելու երջանկությունը:

Back to top button