Հայկական հարց

Թուրքիայի համար փրկություն կլիներ, եթե վերջին հային սպաներ․ «Հայկական հարց»

Գերմանիայի կանցլեր Բեթման Հոլվեգի համար կարևոր չէր, որ թուրքերը ոչնչացնում էին հայերին։ Օսմանյան բանակը գտնվում էր գերմանացիների հսկողության տակ։ Գլխավոր շտաբի պետը, ռազմական նավատորմի գլխավոր հրամանատարը գերմանացիներ էին։

Նրանցից երկրորդն ասում էր, որ Թուրքիայի համար փրկություն կլիներ, եթե վերջին հային սպաներ։ Գերմանացի բարձրաստիճան զինվորականները ոչ միայն վավերացնում էին արևմտահայությանը տեղահանելու թուրքական կառավարության հրամանները, այլև նրանցից շատերն անձամբ էին ղեկավարում հայերի կոտորածներն ու թալանը Ուրֆայում, Զեյթունում, Մարաշում, Մուսա լեռան մատույցներում։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միջազգային դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 14-րդ։

Back to top button