Թանգարանագետ, Էքսկուրսավար և մանկավարժ Տաթև Սարոյանը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի և Բրիտանական թանգարանի միջազգային ծրագրերի շրջանավարտ է:
Որպես Մաշտոցյան Մատենադարանի հայցորդ՝ ներկայումս ուսումնասիրում է «Սուրճը և առօրեականության պատմությունը հայ իրականության մեջ» թեման:
Աշխատանքային ուղին սկսել է Երևանի պատմության թանգարանից, այնուհետև աշխատել է Հայաստանի Ազգային Պատկերասրահում և Ռուսական արվեստի թանգարանում: Մի շարք գիտական հոդվածների և հրատարակությունների հեղինակ է: