Բժիշկ էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը Հերացու անվան ԵՊԲՀ-ն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում՝ կլինիկական օրդինատուրայում`ավարտելով այն գերազանցության դիպլոմով: Դեռ դպրոցական տարիներից նա գիտեր, որ ընտրելու է բժշկությունը։
«Ընտրել եմ բժշկի մասնագիտությունը, որովհետև սա այն գործն է, որն առավել մոտ է իմ սրտին, առավել համապատասխան իմ սկզբունքներին: Այսօր, երբ տարիների հեռավությունից եմ գնահատում ընտրածս մասնագիտությունը, այն ավելի եմ կարևորում»,- ասում է բժշկուհին: