Հաջողության նոտա

Համախմբելով կարող ես երազանք իրականացնել․ միջոցառումների կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյան․ «Հաջողության նոտա»

ArmMod Fashion նախագծի հիմնադիր, Kids Fashion Day նախագծի համահիմնադիր Ռուբինա Գրիգորյանը դեռ փոքր տարիքում բակում միջոցառումներ է կազմակերպել, երազել է դառնալ բժիշկ, բայց հայտնվել է Հումանիտար քոլեջի զբոսաշրջության բաժնում։

Տուրիզմի մասնագետ լինելը օգնել է նրան լավ ճանաչել ու բազահայտել հայրենիքը, իսկ հետո հաճախ ճամփորդել ու վերցնել նորը տարբեր մշակույթներից։

Տարիներ առաջ, երբ ծանոթացել է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, որոշել է մեծ բարեգործական համերգ կազմակերպել՝ համախմբելով մեծ ու փոքր արտիստներին ու գործընկերներին:

Նույն համախմբման արդյունքում է ծնվել նաև ArmMod Fashion նախագիծը՝ ներկայացնելով «Հայկականը նորաձև է» կարգախոսը և միավորելով սկսնակ դիզայներներին:

Back to top button