Հայկական հարց

16-րդ հոդվածը, որը վերաձևակերպվեց 61-րդի․ «Հայկական հարց»

Առաջին անգամ Հայաստան անվանման կիրառումը Սան Ստեֆանոյի միջազգային պայմանագրի 16-րդ հոդվածում, Արևմտյան Հայաստանի տարածքները Ռուսական կայսրության կազմ մտցնելու կամ գոնե ինքնավարություն ստանալու հայության հույսերից առաջացած ոգևորությունը, ռուսական բանակի կողմից բարենորոգումների ընթացքի վերահսկումն իրականացնելու պահանջը հօդս ցնդեցին Բեռլինի վեհաժողովում։

Թղթի վրա մնաց վերաձևակերպված և 61-րդ դարձած 16-րդ հոդվածը, որը կանխորոշեց Հայկական հարցի հետագա հայակործան զարգացումները։ Ռուսական, թե եվրոպական վերահսկողություն կամ կողմնորոշում որդեգրելն այլևս էական չէր։

Առաջնային պլանում էին մեծ տերությունների շահերը և Հայկական հարցը լուծելու թուրքական մեթոդը։ Վերասահմանագծված վիլայեթներից որևէ մեկում հայերն այլևս մեծամասնություն չէին կազմում։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միջազգային դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 5-րդ։

Back to top button