Հատվող եթեր

Երկոսություն արվեստում` գույների միջոցով. «Հատվող եթեր»

Այս շնորհալի և ինքնատիպ աշխարհընկալմամբ նկարչուհու հետաքրքրությունների շրջանակը լայն է և բազմակողմանի՝ դիմակներ, տիկնիկագործություն, գոբելենագործություն, քանդակագործություն, բատիկա, աբստրակցիա, գեղանկար, գրաֆիկա, կոմպոզիցիա, յուրօրինակ ստեղծագործություններ, որտեղ խորհրդանշական լեզվի՝ գույների միջոցով արտահայտված հույզերը, զգացողությունները, տրամադրությունները, պատկերները, հոգեվիճակներն ու ապրումները փոխանցում են նկարչուհու հոգու խոսքը:

Նկարչուհի-դիզայներ Ալ Անանյանը՝ նույն ինքը՝ Ալլա Անանյանն ապրում և ստեղծագործում է իր ծննդավայրում՝ Նոյեմբերյանում:

Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ձևավորման բաժնում, մասնակցել հանրապետական և մարզային մի շարք ցուցահանդեսների, փառատոների, մշակութային խոշոր միջոցառումների: Երևանյան մշակութային կյանքը բազմիցս հարստացել է նկարչուհու ինքնատիպ անհատական ցուցահանդեսներով: Զրույց նկարչուհի-դիզայներ Ալ Անանյանի հետ:

Back to top button