Հասարակ գիտություն

Թուրք պաշտոնյաների հուշերը Հայոց ցեղասպանության մասին

1915թ․ Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ են հաղորդել թուրք բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նրանք, ովքեր հայերի տեղահանության անմիջական մասնակիցներն ու կազմակերպիչներն են եղել։ Նրանք մեղադրում են զոհերին, ասելով, թե հայերեն են մեղավոր տեղահանությունների ու կոտորածների համար։ Մյուս կողմից, որքան էլ թուրք պաշտոնյաները փորձեն խուսափել պատասխանատվությունից, իրենց վկայություններում նրանք կամա թե ակամա ընդունում են տեղահանության և ցեղասպանության փաստը։

Անցած տարի Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը հրատարակել է Ռուբեն Մելքոնյանի և Նաիրա Պողոսյանի «Հայկական հարցն ու Հայոց Ցեղասպանությունը թուրք բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների հուշերում» ուսումնասիրությունը։

Նաիրա Պողոսյանի հետ քննարկվում է թուրք պաշտոնյաների հուշերի մի քանի կարևոր դրվագներ։

Back to top button