Ռեժիսոր, դերասան դառնալու երազանքով Գոհար Մելիքբեկյանը պատահականորեն հայտնվել է գյուղատնտեսական ակադեմիայում և ստացել շերամապահի որակավորում: Ընտանիք կազմելուց հետո աշխատանքային ուղին սկսել է գյուղական դպրոցից, որտեղ սկսել է անգլերեն դասավանդել:
Ունենալով բազում շրջադարձներ անցած ուղու ընթացքում՝ հերթական աշխատանքային կանգառը պետական կառավարման ակադեմիան էր, որտեղ սովորել ավարտելուց հետո անցել է շարքային մասնագետից մինչև վարչության պետ ճանապարհը: Կրկին վերադառնալով մանկավարժությանը՝ տնտեսական գիտությունների թեկնածու Գոհար Մելիքբեկյանն այսօր «Եվրասիա» վարժարանի փոխտնօրենն է, որտեղ սիրով շարունակում է դասավանդել:




