
1950-ականներից նկատվում է Մերձավոր Արևելքում հաստատված հայության արտահոսք դեպի այլ տարածաշրջաններ։ Հիմնականում գնում են եվրոպական երկրներ, ԱՄՆ, Կանադա, Պարսից ծոցի արաբական պետություններ։ Գալիս են նաև Հայաստան։
Վերջին շրջանում հայկական համայնքներ են ձևավորվել ԱՄԷ-ում և Քաթարում։ Այս գործընթացները նպաստում են նոր մարտահրավերների առաջացմանը։ Դրանցից կարելի է նշել ինքնության բաղադրիչի թուլացումն ու վերացումը, հայախոսության նահանջը, խառնամուսնությունները, հայրենիքի զգացողության տկարացումը։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և հայկական սփյուռքը»՝ մաս 6-րդ։





