ԿարևորՔաղաքական

Բաքու-Ստեփանակերտ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային գործուն մեխանիզմի միջոցով. ՀՀ ԱԳ նախարար

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, լրատվամիջոցից ստացված հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով»,- նշել է նա։

Կարդացեք նաև

Back to top button