
Սոցիալ-տնտեսական ցնցումները, պատերազմները, ներքին հեղափոխությունները նպաստել են Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում հայութան թվաքանակի նվազմանը։
Քուվեյթում և Սիրիայում մի քանի անգամ քչացել է հայերի քանակը։ Այս ամենն ազդել է նաև նախկինում ծաղկուն այդ համայնքների կենսապայմանների վրա։ Մեծացել են հայության արտագաղթի ծավալները, ինչի հետևանքով Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հնարավոր է հայտնվի՝ առանց հոտ մնացած հովվի կարգավիճակում։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և հայկական սփյուռքը»՝ մաս 4-րդ։




