Հաջողության նոտա

Հոգեբանությունը պահանջում է աշխատանք, ոչ թե սեփական խնդիրների լուծում. հոգեբան Մարիամ Մեհրաբյան․ «Հաջողության նոտա»

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Մարիամ Մեհրաբյանը Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ է:

Նրա` հաջողություններով լեցուն ուղին սկսվել է հենց ուսանողական առաջին տարվա առաջին օրվանից, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն և գործընկերոջը:

Մարիամի կարծիքով` հաջողությունը երբեք հարթ չի լինում և անձի աճը սկիզբ է առնում «դիսկոմֆորտ զոնայից»։ Հետևաբար, որքան դժվարություններ և մարտահրավերներ, այնքան ելքեր: Հաջողում է նա, ով դժվարությունը համարում է հնարավորություն հաջողության հասնելու համար:

Back to top button