1920-ականներին գաղթական հայությունը ստիպված էր կատարել կարևոր ընտրություն սեփական դիմագիծը պահպանելու և հյուրընկալ հասարակություններին ձուլվելու միջև։ Ընտրվում է սփյուռքացման ճանապարհը։ Եղան ձուլվողներ և ուծացողներ, թեև մի մեծ հատվածի հաջողվեց արդյունավետ իրականացնել այդ ազգապահպան գործընթացը։
Ձևավորվեց հետցեղասպանական դասական սփյուռքը, որին զուգահեռ հետագայում ստեղծվեց նաև նոր սփյուռքը։ Դրանք տարբերվում են իրարից։ Հայկական սփյուռքի համայնքներն էլ են միմյանցից տարբերվում։ Տեղի է ունենում սփյուռքի փոխակերպման գործընթաց։
Թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը։ «Ցեղասպանությունը և հայկական սփյուռքը»՝ մաս 2-րդ։