
Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը։ Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հաստատել է իր մասնակցությունը․
«Հույս ունեմ այդ հանդիպմանը առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»։
Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին հունիսի 1-ին Քիշնևում հանդիիպման հնգակողմ ձևաչափով` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:




