Երազելով բժշկի մասնագիտության մասին` հայնտվեց ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում, բայց, քանի որ նա նպատակասլաց է և երազանքները վերածում է նպատակների ու իրականացնում, տարիներ անց դարձավ Հերացու անվան Երևանի Պետական բժշկական համալսարանի ուսանող:
Կինեզոլոգ, դիմածնոտային և էսթետիկ վիրաբույժ Կարեն Զատիկյանը կարծում է, որ կյանքի յուրաքանչյուր փուլ դաս է հաջորդ փուլերին հասնելու համար։ Պատահականություններին չի հավատում և վստահ է, որ ցանկացած իրադարձություն կարևոր դեր ունի մարդու կյանքում:
Ավտովթարից հետո իր իսկ մշակած բուժման մեթոդների շնորհիվ կարողացավ կրկին քայլել, ապա հայտվեց Երևանի ֆիզիկայի և կուլտուրայի պետական ինստիտուտում և ձեռք բերեց կինեզոլոգի մասնագիտությունը: 44–օրյա պատերազմի ժամանակ սպիտակ բանակում էր և փորձում էր ամեն գնով փրկել մարդկային կյանքեր: Վերադառնալով՝ հստակ որոշեց, որ պետք է մասնագիտանա նաև դիմածնոտային վիրաբուժության մեջ և օգնի այն տղաներին, որոնք պատերազմից հետո դրա կարիքն ունեն: