
Համիդյան կոտորածների հետևանքով Բուլղարիայում և Ռումինիայում ապաստանել էին արևմտահայ բազմաթիվ տարագիրներ։ Գաղթականների ճամբարներ էին գործում Ռուսճուկում, Վառնայում, Շումլայում։ Օգնության կայան է բացվում նրանց ամենամեծ կենտրոնակայան Վառնայում։ Սկսում է գործել նաև որբանոց, որտեղ ապրում էին մոտ 300 հայ որբուկներ։
Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներները և Բուլղարիայում կենտրոնացած հայ տարագիրները»։




