Մանկավարժական համալսարանի «տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի շրջանավարտ Նունե Ենգիբարյանը աշխատանքային ուղին սկսել է թիվ 2 մանկապարտեզում՝ որպես ավագ մանկավարժ։
Համոզված լինելով, որ ճիշտ է ընտրել իր մասնագիտությունը` հետագա գործունեությունը վստահ նվիրել է երեխաների կրթությանն ու զարգացմանը։
2013-ից հիմնել է «Տաթև» զարգացման կենտրոնը, որտեղ իր 22 տարվա մասնագիտական փորձով ու մշակված հատուկ մեթոդիկայով կիսվում է պրակտիկայի եկած ուսանողների հետ:




