
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրորդ տարին անընդմեջ երկրպագուների կողմից ճանաչվում է թիմի` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է ձայների 48,78 տոկոսը։ Ակումբի պաշտոնական կայքում քվեարկությանը մասնակցել է մոտ 2000 երկրպագու։
Երկրորդը Ջոն Կորդոբան է՝ 19%, երրորդը՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը՝ 8,34% ձայն։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ 2022/23 մրցաշրջանի վերջում նա ճանաչվել է Ռուսաստանի ֆուտբոլի լիգայի լավագույն կիսապաշտպան։




