ԿարևորՄիջազգային

Պուտինը հայտարարել է, որ բանակն ու իրավապահները ստացել են անհրաժեշտ հրամաններ

Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ՌԴ բնակչությանը` նշելով որ այն այնձինք, որոնք կազմակերպել և նախապատրասել են ռազմական ապստամբությունը, դավաճանել են Ռուսաստանին։

«Ցանկացած ներքին ցնցում մահացու վտանգ է մեր պետականությանը, մեզ՝ ազգի համար։ Սա հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդին. Իսկ հայրենիքը նման սպառնալիքից պաշտպանելու մեր գործողությունները կոշտ են լինելու։ Բոլոր նրանք, ովքեր միտումնավոր բռնել են դավաճանության ճանապարհը, ովքեր նախապատրաստել են զինված ապստամբություն, բռնել շանտաժի ու ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ են կրելու, պատասխան են տալու թե՛ օրենքի, թե՛ մեր ժողովրդի առաջ։

Զինված ուժերը և պետական ​​այլ գերատեսչություններ ստացել են անհրաժեշտ հրամաններ, և այժմ իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և մի շարք այլ շրջաններում։ Վճռական գործողություններ կձեռնարկվեն նաև Դոնի Ռոստովում իրավիճակը կայունացնելու համար։ Իսկ իրավիճակը բարդ է, փաստորեն արգելափակված է քաղաքացիական և ռազմական իշխանությունների աշխատանքը։

Որպես Ռուսաստանի նախագահ և Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Ռուսաստանի քաղաքացի՝ ես կանեմ ամեն ինչ՝ պաշտպանելու երկիրը, պաշտպանելու սահմանադրական կարգը, կյանքը, անվտանգությունը և քաղաքացիների ազատությունը։

Ռազմական ապստամբությունը կազմակերպողն ու նախապատրաստողը, ով զենք է բարձրացրել իր զինակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին։ Եվ նրանք պատասխան կտան դրա համար։ Իսկ այս հանցագործության մեջ ներքաշվողներին կոչ եմ անում չանել ճակատագրական ու ողբերգական, եզակի սխալ, կատարել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել հանցավոր արարքներին մասնակցելը։

Հավատում եմ, որ մենք կպահպանենք ու կպաշտպանենք այն, ինչ մեզ համար թանկ է ու սուրբ, և մեր Հայրենիքի հետ միասին կհաղթահարենք ցանկացած փորձություն, էլ ավելի կհզորանանք»,- ասել է նա։

Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Telegram ալիքում ձայնագրություններ էին տեղադրվել։ Նա, մասնավորապես, պնդել է, որ իր ստորաբաժանումները հարձակման են ենթարկվել և դրա համար մեղադրել է երկրի ռազմական ղեկավարությանը։

Այս հայտարարությունների կապակցությամբ ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչ անելու փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարությունը կեղծ է անվանել Վագների «ՊՄԿ-ի թիկունքային ճամբարներին ենթադրյալ հարվածի մասին» տեղեկությունը: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը կոչ է արել մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին չկատարել Պրիգոժինի հրամանները և միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար։

Կարդացեք նաև

Back to top button