Հատվող եթեր

Ոգեղեն գանձերով լի Մատենադարանը՝ ազգային հարստություն․ «Հատվող եթեր»

Մատենադարանի պատմությունը գալիս է դարերի խորքից, որի ստեղծմանը մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները:

Մատենադարանում հավաքված ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները, հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են նաև օտարալեզու ձեռագրեր:

Անցնելով հսկա ճանապարհ՝ Մատենադարանը այսօր էլ շարունակում է ծավալել ակտիվ գործունեություն. գիտահետազոտական, ձեռագրերի վերականգնման և հրատարակչական բազմաբնույթ աշխատանքներին զուգահեռ շարունակում է ձեռագրերի հավաքչական աշխատանքը:

Միջազգային ճանաչում վայելող այս բացառիկ հաստատությունը, 1997 թվականից գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում և համարվում է հայոց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը:

Զրույց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հայագետ, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանի հետ:

Back to top button