Դեռ մանկական պատկերասրահի ստեղծման օրերին նա երազում էր նաև ժամանակակից արվեստի թանգարան հիմնել, ուր պետք է ցուցադրվեին 20-րդ դարի կերպարվեստի բոլոր ուղղությունները ներկայացնող նկարիչների գործերը:
Բոլոր երազանքները իրականություն դարձան՝ մեծագույն երջանկություն երազող արվեստագետի համար: Մանկական պատկերասրահը միակն էր ամբողջ աշխարհում, իսկ ժամանակակից արվեստի թանգարանը՝ ամբողջ Խորհրդային Միությունում: