Ուկրաիանայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացների վերսկսման հնարավորությունը, հայտնել է Axios-ի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարակ Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։
Ինչպես նա նշել է X-ում, «Զելենսկին այսօր զրուցել է [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ»։ Նրանք «քննարկել են հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը վերսկսելու գաղափարներ»։
Ukrainian president Zelensky spoke today with President Trump's envoys @SteveWitkoff and @jaredkushner and discussed ideas for how to resume diplomatic efforts for ending the war, per source familiar
— Barak Ravid (@BarakRavid) July 22, 2026




