Հայկական հարց

Թուրքերը ստիպված էին հաշտվել հայոց պետականության ստեղծման փաստի հետ․ «Հայկական հարց»

Հայոց ազգային խորհուրդն իր անգործությամբ չկարողացավ համախմբել հայկական ողջ ներուժը։ Անպտուղ մնացին նաև Գերմանիայից օգնություն ստանալու նպատակով նրա գործադրած ջանքերը։

Թուրքական կառավարությունը պլանավորում էր Հայաստանի կատարյալ ոչնչացումը՝ Անդրկովկասը բաժանելով վրացական ու ադրբեջանական հանրապետությունների միջև և հայոց տարածքները ներառելով Ադրբեջանի կազմում։

Մայիսյան հերոսամարտերը խանգարեցին թուրքերի այդ պլանի իրականացմանը։ Թուրքական իշխանությունները դրանց շնորհիվ ստիպված էին հաշտվել Հայաստանի Հանրապետության գոյության փաստի հետ։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Հայոց ազգային խորհուրդը և մայիսյան հերոսամարտերը»՝ մաս 4-րդ։

Back to top button