ԿարևորՔաղաքական

Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային հաղորդակցությունների աշխատանքային խմբի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։

«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ​​լրագրողներին ասել է նա։

Ավելի վաղ փոխվարչապետերի հանդիպման մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երկու հանրապետությունների ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների ժամանակ։

Back to top button