
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Սայլն առաջ էին դրել եզներից», այսպես է մեկնաբանել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամոր Լյովա Խաչատրայանն երեկ Ապարան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպը: Հիշեցենք, որ երեկ Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչները փակել էին Ապարան- Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները: Բնակիչները մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից: Պատգամավորն ասում է, որ գյուղացիների բողոքն արդարացի է:
Ի դեպ, պատգամավորն այսօր հանդիպել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ ու պարզել է, որ ձևավորվում է համապատասխան հանձանաժողով՝ խնդիրը ուսումնասիրելու համար:
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/03/KAREN-07.mp3




