ԿարևորՀասարակություն

Սյունիքի մարզպետն այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, ծանոթացել խնդիրներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ եղավ համայնքի Խոզնավար գյուղու, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Մարզի ղեկավարն այցելել է գյուղի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և բուժկետ, ծանոթացել դրանց գործունեությանը, պայմաններին ու խնդիրներին։

Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկները։

Վաղը մարզպետը կայցելի Վաղատուր և Խնածախ գյուղեր։

Կարդացեք նաև

Back to top button