Հայկական հարց

Թուրքական ժխտողականությունը գալիս է երիտթուրքական կառավարման շրջանից․ «Հայկական հարց»

Առաջին աշխարհամարտը երիտթուրքերի համար պայմաններ ստեղծեց, որ նրանք իրականացնեն հայոց ցեղասպանությունը։

Արդեն 1914-ի աշնանը նրանք սկսեցին իրագործել իրենց այդ ծրագիրը Պարսկահայքի շրջանում։ Խոյի և Սալմաստի հայկական բնակավայրերը պարզապես հողին հավասարեցվեցին թուրք-քրդական հրոսակների կողմից։

Կեղծ են թուրքական պատմագրության այն պնդումները, թե թուրքական իշխանություններն արևմտահայերին տեղահանել են, որ չվնասվեն պատերազմական թոհուբոհում։

Հայկական ոչ բոլոր գյուղերն ու քաղաքներն էին գտնվում ռազմական գործողությունների գոտում։ Թուրքական ժխտողականության այս տեսակետներն արդիական են և շրջանառվում են նաև այսօր։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։ «Մեծ եղեռնի երիտթուրքական ծրագիրը»՝ մաս 5-րդ։

Back to top button