Հաջողության նոտա

Մի կտոր արվեստ կրելով. նկարիչ-դիզայներ Լինա Գագիկյանի «Հաջողության նոտան»

Հայաստանի նկարիչների միության անդամ, Ժողովրդական վարպետ, նկարիչ-դիզայներ Լինա Գագիկյանը դեռ մանկուց շատ է սիրել նկարել: Հիշում է, երբ 90-ականներին չկար էլեկտրակնություն, լամպի լույսի տակ, մատիտով թղթի վրա անվերջ նկարում էր։

Դեպի նկարչություան աշխարհ առաջին քայլերն արել է Արմավիրի գեղարվեստի դպրոցում, հետագայում ընդունվելով Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա՝ ընտրել է գրաֆիկ դիզայնի ուղությունը:

2012-ին հիմնադրել է Piafchik ձեռագործ հեղինակային զարդերի իր ապրանքանիշը, որի նպատակն է նոր շունչ հաղորդել հայկական հնագույն մշակութային ավանդական զարդանախշերին և սիմվոլներին:

Back to top button