Մասնագիտությամբ լրագրող Նաիրան ծնունդով Գյումրիից է: Չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է աշխատել 3 մեծ միջազգային կազմակերպություններում, նաև պետական և մասնավոր ընկերություններում, ճամփորդել ու բացահայտել աշխարհի 40%-ը և ստեղծել բիզնես զրոյից։
Սովորել է Եվրոպայի և Հայաստանի լավագույն բուհերում, աշխատել, բայց վերադարձել է հարազատ Գյումրի, որտեղ 2018-ից հիմնել է իր սեփական զբոսաշրջային ընկերությունը, իսկ վերջերս բացվեց նաև հյուրանոցը:




