Հայկական հարց

Սալոնիկում 1910-ին երիտթուրքերը հայության մահվան դատավճիռն ընդունեցին․ «Հայկական հարց»

Երիտթուրքական իշխանությունները պայքարում էին Օսմանյան կայսրության տրոհման վտանգի դեմ։ Ցանկանում էին պահպանել իրենց պետության ամբողջականությունը։ Նրանց պաշտոնավարման տարիներին պարզ դարձավ, որ արևմտահայության հանդեպ երիտթուրքերի որդեգրած քաղաքականությունը նախորդների վարածից ավելի դաժան էր։

Դա առավել ցայտուն դրսևորվեց մասնավորապես Սալոնիկում տեղի ունեցած նրանց համաժողովներում, երբ բացահայտ խոսվեց հայերի բնաջնջման և հայրենի բնակավայրերից վերջնակապես տեղահանելու ծրագրի մասին։

Այս առումով կարևոր էր 1910-ի համաժողովը, որտեղ թուրքական իշխող կուսակցությունն արևմտահայերի մահվան դատավճիռն ընդունեց։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։ «Մեծ եղեռնի երիտթուրքական ծրագիրը»՝ մաս 3-րդ։

Back to top button