ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Ոչ թե ցտեսություն, այլ բարի վերադարձ․ հեռուստատեսությունը՝ կրկին Շլեպչյանի հետ

Նա մտավ հեռուստատեսություն այն ժամանակ, երբ «հեռուստատեսություն» բառը դեռ գոյություն չուներ։ Էկրանի հակառակ կողմից մարդկանց տներ մտնող առաջին մարդը աշխատանքի առաջարկ ստացավ՝ պատահաբար, ընդունեց այն՝ ժամանակավոր, նվիրվեց այդ աշխատանքին՝ հավերժ։

Մի առիթով Նարա Շլեպչյանին խնդրել են կենսագրությունը պատմել, ասել է՝ ծնվել եմ Երևանում, փոքր–ինչ մեծացել, ինստիտուտի 3-րդ կուրսում ընդունվել աշխատանքի ու աշխատում եմ մինչ օրս։ Խիստ հեռուստատեսային կենսագրությունը, սակայն, բազմաթիվ շրջադարձեր է ունեցել։ Այսօր դրանցից հերթականն է․ 88-ամյա Շլեպչյանը հեռանում է Հանրային հեռարձակողի խորհրդից։ Բայց ոչ հեռուստատեսությունից։

Կարդացեք նաև

Back to top button