Հայաստանում ծնված, բայց Ռուսաստանում մեծացած Արփինեն բուհական կրթությունը ստացել է հայրենիքում՝ ավարտելով Հայ-ռուսական համալսարանի տուրիզմի և գովազդի բաժինը:
Աշխատելով հայկական և ռուսական զբոսաշրջային ընկերություններում՝ գրանցել է հաջողություններ: Հետագայում աշխատել է ներմուծումների և մաքսային գործառնությունների ոլորտներում:
Նույնիսկ ընտանիք կազմելուց հետո երբ ամուսինը դեմ էր նրա աշխատելուն, Արփինեն իր համար բացահայտեց կոսմետոլոգիայի՝ դեմքի մերսման աշխարհը և արդեն կիսվում է իր փորձով սեմինարներին: